Առողջապահություն 4.2010
Մազերի խնամքի գաղտնիքները

Ինչպե՞ս կանխել մազաթափությունը, ինչպե՞ս խնամել մազերը, որպեսզի լավ աճեն, լինեն փարթամ, ծայրերը չվնասվեն, գլխամաշկը չթեփոտվի, ին՞չ միջոցներով կարելի է ամրապնդել մազարմատները: Բազմաթիվ հարցեր, որոնց պարզաբանմանը մեզ օգնեց բժիշկ-թերապևտ, այուրվեդիստ` հնդկական բժշկության մասնագետ Զառա Ակունցը
Գոյություն ունեն մազաթափության բազմաթիվ ձևեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առաջացման պատճառները, կլինիկական պատկերը, բուժման եղանակները: Դրանցից են սովորական, վաղաժամ, բնային, սեբորեային, պսիխոգեն ու վարակական ծագման, ախտանշանային ձևերը և այլն (այդ մասին կարդացեք ՙԱռողջապահություն՚ հանդեսի 2008թ.-ի N2-ում): Այս հոդվածում հիմնականում անդրադառնում ենք մազերի խնամքի հետ կապված հարցերին:
Մազաթափություն
Այս հարցը մտահոգում է թե տղամարդկանց, թե կանանց: Սովորական մազաթափությունը բնական երևույթ է, որի առաջին նշանները տղամարդկանց մոտ նկատվում է 40, իսկ կանանց մոտ` 50 տարեկանից հետո: Վաղաժամ մազաթափության առաջին նշանները սկսում են արտահայտվել սեռական հասունացման շրջանում և ավարտվում 20-25 տարեկանում, երբեմն ավելի ուշ: Մազաթափությունը զարգանում է` պայմանավորված ժառանգականորեն նախատրամադրված մազապարկերի, մասնավորապես նրանց սնուցող արյունատար անոթների և նյարդային վերջույթների վրա անդրոգենների` արական սեռական հորմոնների ներգործությամբ: Դրա հետևանքով տվյալ տեղամասի մաշկի սնուցումը խանգարվում է, մաշկը` բարակում: Բարակում են նաև մազերը, որոնք կարճանում են, նրբանում, անգամ գունազրկվում: Դրանց մի մասը փոխարինվում է աղվամազով, մյուս մասը` անվերադարձ թափվում: Մազաթափություն առաջանում է նաև այն փոփոխությունների հետևանքով, որոնք տեղի են ունենում մազապարկերի մեջ բացվող ճարպագեղձերում, և որոնց արտազատուկի քանակն ավելանում է` մեխանիկորեն ճնշելով մազարմատներին: Դրան նպաստում է նաև սեբորեա (ճարպահոսություն) հիվանդությունը, որն առաջանում է ճարպափոխանակության ու նյութափոխանակության, ստամոքսի ու աղիքների գործունեության, ճիճվակրության, աղիքային դիսբակտերիոզի և մի շարք այլ խախտումների հետևանքով: Այս հիվանդությունների բուժման համար պետք է դիմել համապատասխան մասնագետի:
Պետք է նշել, որ մազերի որակի և նորմալ աճի վրա էականորեն անդրադառնում են նաև սթրեսային իրավիճակները, օդի աղտոտվածությունը, ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը, ոչ որակյալ շամպունները, քիմիական ներկերը, էկոլոգիապես ոչ մաքուր սնունդը և այլն: Ընդհանրապես սննդակարգը մեծապես անդրադառնում է մազերի որակի և նորմալ աճի վրա: Դրանով է պայմանավորված օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների և միկրոտարրերի քանակը, այդ իսկ պատճառով սնունդը պետք է լինի թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր և բազմազան:
Դժբախտաբար, վերջին տարիներին կանանց շրջանում մազաթափության երևույթի աճ է նկատվում, որի բացատրությունը միանշանակ չէ: Բացի վերը նշված պատճառներից, դա կարող է պայմանավորված լինել ինչպես սոցիալական խնդիրների առկայությամբ, այնպես էլ ճառագայթման բարձր մակարդակով, որն անմիջականորեն ազդելով մազապարկերի ու դրանց սնուցող արյունատար անոթների և նյարդային վերջույթների վրա, վնասում է դրանց, դառնում հորմոնային խանգարումների պատճառ:
Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ նախապես ստուգեք, թե արդյո՞ք նրա բաղադրության մեջ մտնող նյութերից որևէ մեկի նկատմամբ ալերգիա չունեք. պատրաստված խառնուրդից նախապես քսեք մաշկի մի փոքր հատվածի վրա, և եթե որոշ ժամանակ անց մաշկը չգրգռվի, կարող եք օգտագործել:
Ինչպես խնամել մազերը տնային պայմաններում
Ժողովրդական միջոցները, որոնց հիմքում բնության բարիքներից` վիտամիններով ու միկրոտարրերով հարուստ, բուժիչ հատկություններով օժտված խոտաբույսերից, բանջարեղենից, մրգերից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դիմակներն են, հրաշալիորեն նպաստում են մազաթափության կանխմանը, մազարմատների սնուցմանը, մազերի աճի խթանմանը և շատ մատչելի են: Հատկապես օգտակար են տարբեր բուսական յուղերով, եթերայուղերով պատրաստված դիմակները, որոնց հետևողական օգտագործման դեպքում մազերը լավագույնս սնուցվում են: Մազերի աճը խթանում են նաև գլխամաշկի մերսումը, տաք և ոչ շատ սառը ջրով ցնցուղները, կոշտ խոզանակով մազերը սանրելը:
Առաջարկվող միջոցները փորձված են ու շատ օգտակար, պատրաստման եղանակը` հեշտ, իսկ բաղադրության մեջ օգտագործվող մթերքը, բույսերը, ձեթը դժվար չէ ձեռք բերել:
Այս միջոցները պետք է զգուշությամբ օգտագործել, քանի որ դրանք կարող են այրոցի զգացում առաջացնել, այդ իսկ պատճառով մազերը լվացեք, երբ զգում եք, որ այլևս չեք դիմանում: Պետք չէ վախենալ այրոցից. դա ազդանշան է, որը հուշում է արյան շրջանառության ակտիվացման մասին, ինչն էլ խթանում է մազարմատների սնուցումը և մազերի աճը:
Մազաթափության և թեփի դեմ պայքարելու, մազերի խնամքի և աճի համար խորհուրդ են տրվում հետևյալ միջոցները:
- Մեկ ճաշի գդալ խմորիչը (дрожжи) խառնեք կես թեյի բաժակ տաք ջրի կամ մածունի հետ, ավելացրեք մեկ ճաշի գդալ բնական մեղր: Ստացված զանգվածը լավ խառնեք, թողեք 20 րոպե, ապա մերսելով քսեք մազարմատներին: Կրկնեք շաբաթը 2 անգամ:
- Երկու թեյի գդալ բնական մեղրը, երնջակի (синеголовник) յուղը և 2 ձվի դեղնուցը խառնեք, ստացված զանգվածը քսեք մազարմատներին, 40 րոպե անց գլուխը լվացեք ոչ շատ տաք ջրով: Կրկնեք շաբաթը 2 անգամ:
- Մեկական ճաշի գդալ կոնյակը, մեղրը և մեկ ձվի դեղնուցը խառնեք, ստացված զանգվածը քսեք մազարմատներին և 20 րոպե անց գլուխը լվացեք: Կրկնեք շաբաթը 2-3 անգամ:
- Երկու ճաշի գդալ մեղրը խառնեք 2 ճաշի գդալ հալվեի (алоэ) հյութի հետ, ստացված զանգվածը քսեք գլխամաշկին, մեկ ժամ հետո գլուխը լվացեք: Կրկնեք շաբաթը 2-3 անգամ:
- Մեկական ճաշի գդալ գերչակի յուղը (касторовое масло), սոխի հյութը, մեղրը, կոնյակը և մեկ ձուն (չոր մազերի դեպքում` ձվի դեղնուցը) խառնեք, ստացված զանգվածը քսեք մազարմատներին, մեկ ժամ հետո գլուխը լվացեք: Կրկնեք շաբաթը 2 անգամ:
- Մեկ ճաշի գդալ մանանեխի փոշին, մեկ ձվի դեղնուցը և 2 ճաշի գդալ սև թեյի թունդ լուծույթը խառնեք, քսեք գլխամաշկին և 30 րոպե հետո լվացեք: Այրոցից պետք չէ վախենալ: Կրկնեք շաբաթը 2-3 անգամ:
Գլխի մազարմատները սնուցում, մազերի աճին նպաստում, արյան շրջանառությունն ակտիվացնում են դարչինը, սոխը, սխտորը, մանանեխը (перцовка), կարմիր պղպեղի թրմօղին (տպՐՓՏՉՍՈ), կարմիր կծու պղպեղը, կոճապղպեղը (ՌՎոՌՐՖ) և այլն: Սրանցից որևէ մեկը հավասար քանակությամբ խառնեք մածունի կամ որևէ բուսայուղի հետ, քսեք մազարմատներին, հագեք պոլիէթիլենե գլխարկ և թողեք 20-60 րոպե (որքան կդիմանաք), այնուհետև գլուխը լվացեք ոչ շատ տաք ջրով: Այս գործողությունը կարելի է կրկնել շաբաթը 1-2 անգամից ոչ ավելի: Սխտորի կամ սոխի հոտից խուսափողներին խորհուրդ է տրվում բաղադրամասին մածուն ավելացնել, որը վերացնում է հոտը:
Մազարմատների ամրացման համար հնում օգտագործել են նաև կերակրի կամ չմշակված աղ: Գլուխը լվանալուց հետո 10-15 րոպե աղով տրորեք: Սա ևս նպաստում է գլխամաշկի արյան շրջանառության ակտիվացմանը:
Ընդհանրապես, ցանկալի է գլխամաշկը գրգռող դիմակ օգտագործելուց հետո դնել սնուցող որևէ դիմակ, որը պետք է քսել նախապես լվացած մազերին:
- Սովորական մածունը քսեք մազարմատներին, հագեք պոլիէթիլենե գլխարկ, պահեք 1,5-2 ժամ: Մածունը օգտակար է նաև թեփի դեմ պայքարի և հաճախակի ներկվող մազերի խնամքի համար:
- Հինան մազերը սնուցող, ամրապնդող, դրանց որակը լավացնող, աճը խթանող հատկություն ունի: Այն ապահովում է նաև մազերի օդափոխությունը:
- Մազերը սնուցելու համար ձիթապտղի ձեթը քսեք մազարմատներին և գլուխը մերսեք:
Մազերի համար շատ օգտակար են լորենու, երիցուկի, կռատուկի արմատների (սՏտցւ), կեչու տերևների, գայլուկի (хмель), խնկեղեգի արմատների (корно аира), տատրակի (мать и мачеха), եղինջի, արևքուրիկի (зверобой) թուրմերը: Դրանք կարելի է օգտագործել մշտապես և տարբեր դիմակների մեջ: Թուրմ պատրաստելու համար 2 ճաշի գդալ չորացրած բույսի վրա լցրեք եռացրած ջուր, թողեք 30 րոպե և օգտագործեք:
Գլխամաշկի թեփի դեմ պայքարի հարցում կօգնեն հետևյալ միջոցները
- Ամեն անգամ գլուխը լվանալուց հետո մազերը շփեք 4-5 ճաշի գդալ խնձորի քացախի և գոլ ջրի լուծույթով: Այդպիսով կպայքարեք թեփի դեմ, մազերը կսնուցվեն, հրաշալի փայլ կստանան և կփափկեն:
- Գլուխը կարող եք լվանալ սև հացից պատրաստված ջրաթուրմով. 100-150 գրամ սև հացը կտրատեք, վրան եռացրած բավականաչափ ջուր ավելացրեք: Լվանալիս օճառի փոխարեն ցանկալի է ձվի դեղնուց օգտագործել:
- Երիցուկի ջրաթուրմով լվացումները ևս օգնում են թեփի դեմ պայքարին:
- 4 կիտրոնի կեղևը մաքրեք, 15 րոպե եռացրեք մեկ լիտր ջրի մեջ և շաբաթը մեկ անգամ գլուխը մերսեք ստացված կիտրոնաջրով:
Մազերի խնամքի առաջարկվող միջոցների հետևողական օգտագործումից հետո մազաթափությունը կկանխվի, կնկատվեն նոր աղվամազեր, մազերի աճը կվերկանգնվի, դրանք կլինեն փարթամ և չեն թեփոտվի: Մասնագետի խորհրդատվությամբ կարող եք նաև կոսմետոլոգիական ընկերություններից ձեռք բերել մազերի խնամքի բնական հիմքով պատրաստված միջոցներ:

Կարդացեք նաև

Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...


Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...


Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...


ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...


Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..

Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...

Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...

Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...

Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...

«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...


Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն